Նարդի Սասունցիների պար հեղինակային Արարատի ուրվագծով
Այս հեղինակային մոդելի՝ վեհաշուք Արարատ լեռան ուրվագծով նարդին պատրաստված է ընկուզենու մեկ զանգված փայտից՝ բոխու փայտի ինկրուստացիայով: Նարդին ամբողջությամբ պատված է բարդ էլեմենտների համադրությամբ և յուրօրինակ հյուսվածքներով: Նարդու մի կողմում փորագրված է Յարխուշտա պարի տեսարան, որը համարվում է Սասունցի հայ ռազմիկների հաղթական պար: Հայկական ռազմական խրոխտ պարերը արտացոլում են հայ ժողովրդի հերոսական ոգին և անկոտրում կամքը: Ծափ-պարերում շարժումները կարծես թե փոխարինում են զենքին և յուրովի նմանակում դրանց հարվածն ու բախման ձայնը: Նարդու մյուս կողմում շաշկու համար նախատեսված դաշտ է, որի վրա փորագրված է զարդանախշ-հյուսվածք:
Ամբողջությամբ ձեռագործ աշխատանք է: Պատված է մեղրամոմով, ծխնիներն ու փականները ձուլված են բրոնզից: Նարդու խաղադաշտը մեկ զանգված փայտից է:
Արժեքի մեջ ներառված են՝
Նարդու համար տրվում է 25 տարվա երաշխիքային հավաստագիր:
Արարատ լեռան ուրվագծով նարդիների հեղինակն է Հրաչյա Օհանյանը՝ 2000թ-ից ի վեր: